Հայաստանի շախմատի հավաքականը հաղթեց Ադրբեջանի թիմին

Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը սպիտակներով տոնեց Արման Փաշիկյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

 

Հայաստանի հավաքականի կազմում են` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը։

Քաղաքականություն