Հրդեհ Խանջյան գյուղում. այրվել են փայտյա կառուցատարեր

Նոյեմբերի 1-ին, ժամը 13:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Խանջյան գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկի տանիքում:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան գյուղի 11-րդ փողոցի երկու տան ընդհանուր տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել՝ 16:16-ին:

 

Այրվել են տների ընդհանուր տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 210 քմ) և կուտակած անասնակեր (մոտ 250 հակ):

Քաղաքականություն

Պատահարներ