Կալիֆոռնիայում Հելոուինը նշելիս չորս մարդ է սպանվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Օրինդա քաղաքում երեկույթի ժամանակ կրակոցների արդյունքում զոհվել է չորս մարդ, ևս չորսը վիրավորվել են: Այս մասին հայտնում է East Bay Times-ը:

 

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի ուշ երեկոյան Հելոուինի տոնակատարության ժամանակ: Ըստ ոստիկանության՝  առանձնատանը տեղի ունեցող երեկույթի ժամանակ հավաքվել է ավելի քան 100 մարդ:

 

Կրակողի ինքնությունը դեռ պարզված չէ, կատարվում է նախաքննություն: Դեպքի մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Քաղաքականություն