Մոսկվայում հայ վիրաբույժը, այլանդակել է հայ պացիենտուհուն և փախել արտասահման

Մոսկվայի պլաստիկ վիրաբուժության «Սֆերա» կլինիկայի վիրաբույժ Գեւորգ Ստեփանյանը, որը մեղադրվում է հաստատության պացիենտներից մեկին խեղելու մեջ, քննչական մեկուսարանից ազատ արձակվելուց հետո թաքնվել է արտասահմանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է փաստաբան Անդրեյ Միշոնովը, որը ներկայացնում է տուժող Կարոլինա Սարգսյանի շահերը։

 

«Ստեփանյանը վերջերս ազատ էր արձակվել մեկուսարանից եւ, չբացակայելու մասին ստորագրություն տալով, թաքնվել է քննությունից արտասահմանում»,- ասել է դատապաշտպանը։ Նա նշել է, որ մեղադրյալի գտնվելու վայրը քննությունը դեռեւս չի պարզել։

 

«Սֆերա» կլինիկայի փորձաքննության արդյունքները վկայում են հաստատության աշխատակիցների մեղավորության մասին, ավելացրել է տուժողի փաստաբանը։

 

«Մենք ծանոթացել ենք հանձնաժողովի փորձաքննության եզրակացությանը, որի արդյունքներով լիովին հաստատվել է կլինիկայի աշխատակիցների մեղքը Կարոլինայի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեջ։ Փորձաքննությունը հաստատել է վիրաբույժի, անեսթեզիոլոգի եւ կլինիկայի ղեկավարի մեղքը»,- ասել է փաստաբանը։

 

Նրա խոսքով՝ փորձագետների հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ առկա է ուղղակի պատճառահետեւանքային կապ կլինիկայի գործողությունների եւ ռինոպլաստիկայի ընթացքում իր պաշտպանյալի առողջությանը ծանր վնաս հասցնելու միջեւ։

Քաղաքականություն