Թալանել են Դաշնակցության Լոռու մարզի գրասենյակը

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Ռոբերտ Գրիգորյանը և հայտնել, որ հոկտեմբերի 30-ի ժամը 22։00-ից մինչև հոկտեմբերի 31-ի ժամը 12։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեում գործող «Հայ Հեղափոխական Դաշնակցության» Լոռու մարզային կոմիտեի մուտքի դուռը վնասել են և մտել ներս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ռ. Գրիգորյանը, ով ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեի նախագահն է, դեպքի վայր ժամանած ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խմբին հայտնել է, որ գրասենյակից գողացել են կուսակցությանը պատկանող համակարգիչը, տպիչ սարքը և 3000 դրամ։ 

Քաղաքականություն