ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր վթար Գյումրիում. կան տուժածներ

«911» ծառայություն նոյեմբերի 1-ին, ժամը 08:44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում՝ նախկին «Գալակտիկա» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շոթա Հ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

 

Վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, արգելափակումից դուրս բերել Շոթա Հ.-ին և մոտեցրել շտապօգնության մեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Քաղաքականություն