Վթար․ մեքենան Զոդի կամրջից գլորվել է․ կա մեկ զոհ

Նոյեմբորի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 NՏ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com -ը վթարի հետևանքով 1 հոգի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկ հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:

 

 Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Ժամանել է նաև Արարատի մարզի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանը:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

 

Քաղաքականություն

Պատահարներ