Հայ մասնագետը նշանակվել է ուկրաինական «Լվով» ՖԱ գլխավոր մարզիչ

Ուկրաինական «Ստալ Կամենսկոե» ֆուտբոլային ակումբի նախկին մարզիչ Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Լվով» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: 


Այս պաշտոնում Մելիքյանը փոխարինել է Վլադիմիր Մազյարին, որի օգնականն էր մինչ այդ և պատասխանատու էր թիմի տակտիկական պատրաստվածության համար: 

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, մարզչի նշանակումն արդեն հաստատել է ակումբի ղեկավարությունը, սակայն հայազգի 40-ամյա մասնագետի հետ պայմանագրի մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հրապարակվում: 

Նշենք, որ Ուկրաինայի ազգային առաջնության Պրեմիեր Լիգայում «Լվով» ակումբը զբաղեցնում է վերջին՝ 12-րդ տեղը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ