Ողբերգական վթար Արթիկում. իրար են բախվել КамАЗ-ն ու ՎԱԶ-2107-ը. մահացածին մեքենայից դուրս են բերել փրկարարները՝ հատուկ տեխնիկայով (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբեր 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցում բախվել են Ախուրյան գյուղի բնակիչ, 40-ամյա Համլետ Շ-ի վարած КамАЗ մակնիշի 33 TS 540 համարանիշի և Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 55-ամյա Ավագ Պ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 18 ՏՕ 873 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը Ավագ Պ.-ն տեղում մահացել է: 

 

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 3 մարտական հաշվարկով: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացած Ավագ Պ.-ն աշխատում էր «Գազպրոմ Արմենիա» Շիրակի ԳԳՄ Արթիկի ՏՏ պետի տեղակալ, իսկ КамАЗ-ի վարորդ Համլետ Շ.-ն աշխատում է «Արգիկ» ՓԲԸ-ում: 

 

Մանրամասները shamshyan.com-ում 

Քաղաքականություն

Պատահարներ