Շենավան գյուղի ղեկավարը ձերբակալվել է. նա կասկածվում է անձի առևանգման մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 39-ամյա Արթուր Մկրտչյանը: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր-օր-ի 131 հոդվածի 1-ին մասի (անձի առևանգում) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Մկրտչյանը, ով Շենավանի գյուղապետն է, հնարավոր է, մեղադրվի նաև մեկ այլ հանցագոծության փաստով: 

 

Մանրամասները shamshyan.com-ում

Քաղաքականություն