Արարատի մարզում Կաբրիոլետի վերածված Վոլգան բախվել է երկաթե խողովակին. մայր ու որդու տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Վոլգա մակնիշի 65 ԼՏ 520 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մրգավետ-Ջրաշեն գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և բախվել ժողովրդին հայտնի Մխչյանի երկաթե խողովակին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորն արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարների և քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

Պարզվել է, որ համարանիշները նշված ավտոմեքենայի վրա տեղադրված համարանիշները պատկանում են Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայի։ Այս պահին ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է համարանիշները տեղադրվել Վոլգայի վրա, իսկ Վոլգան էլ վերափոխվել, դարձվել է Կաբրիոլետ։ Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորները մայր ու որդի են։

Քաղաքականություն

Պատահարներ