Նյու Յորքում Էդմեն Շահբազյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին. խաղին հետևել է նաև Թրամփը

Նյու Յորքում  անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարում հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը, գրում է sports.yahoo.com-ը։

 

Նա մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ և նրան նոկաուտի է ենթարկել:

 

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խառը մենամարտերի UFC 244 մրցաշարին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

Շահբազյանի մարզիչը հայազգի Էդմոն Տարվերդյանն է:

 

Քաղաքականություն