22-ամյա վարորդը թափառող շներին չհարվածելու համար կորցրել է կառավարումը և հայտնվել Հրազդան գետում

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Էմիլ Թ-ն իր վարած Toyota Corolla մակնիշի 07 NA 707 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Հրազդան գետում։ 

Վթարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

 

Դեպքի վայրում հավաքված ականատեսներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մի քանի թափառող շները, քանի որ վարորդը շներին չհարվածելու համար փորձել է խույս տալ, սակայն, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, հայտնվել է գետում։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ հատուկ ճոպանների միջոցով դուրս բերվեց գետից և տեղափոխվեց անվտանգ վայր։

Քաղաքականություն