ԱԻՆ-ը կունենա նոր ուղղաթիռ. Ֆելիքս Ցոլակյան

Արդեն մի քանի օր է, ինչ անձրևներով պայմանավորված, հրդեհներ համարյա չունենք, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Իսկապես, այս տարին հրդեհների քանակով աննախադեպ էր։ Սովորական տարիների համեմատ՝ մոտ 3 հազար հրդեհ ավելի ենք ունեցել։ Պետք է պատրաստվենք եկող տարվա հրդեհներին։ Բայց տեխնիկական վերազինման խնդիր ունենք։ Այս տարի մոտ 260 միլիոնի ձեռքի գործիքներ առանք, որը չունեինք։ Սպասում ենք նոր խմբաքանակի՝ ռուսական և ճապոնական ուղղություններից։

Կստանանք ճապոնական 21 և ռուսական 26 մեքենա։ Եթե դրանք ժամանակին գան, բավականին ապահովված կլինենք։ Ունենալու ենք նաև ուղղաթիռ։ Որպեսզի ծախսը քիչ լինի, հարցը լուծելու ենք ՊՆ-ի հետ համատեղ։ Նոր ուղղաթիռների մասին է խոսքը», - ասաց նախարարը։

Քաղաքականություն