Ալիեւի հետ առաջին շփման ժամանակ դավադրություն եմ կազմակերպում․ վարչապետը՝ ասեկոսեների մասին

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կարճ ժամանակ առաջ տարածված այն թեզին, թե Դուշանբեում վերելակի մեջ ինքն Ալիևի հետ գաղտնի դավադրություն է ծրագրել: Ըստ ասեկոսեների՝ դրան ականատես է եղել անվտանգության պատասխանատու Գրիգորի Հայրապետովը, դրա համար էլ վարչապետը նրան առաջարկել է իր դիմումի համաձայն դուրս գալ աշխատանքից:

 

 

«Ուրեմն, ըստ խոսակցությունների ես էնքան ապաշնորհ դավադիր եմ, էնքան անխելք դավադիր եմ, որ նախ Ալիեւի հետ առաջին իսկ շփման ժամանակ դավադրություն եմ կազմակերպում, եւ երկրորդ՝ դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա եւ Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ: Մարդ, որի հետ ես շփվել եմ 4 ամիս, որն իմ թիկնապահն է եղել 4 ամիս, բայց դրանից առաջ 10 տարի Քոչարյանի, 10 տարի՝ Սարգսյանի թիկնապահն է: Էսքանից հետո, դավադիր պայմանավորվածության վկա լինելու դեպքում ես նրան կաշխատեի ինձ ավելի մոտ պահել, ոչ թե հեռացնել պաշտոնից, որ ազատ մարդ լինի եւ որտեղ ինչ ուզի պատմի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ  Հայրապետովն ինքն է ազատման դիմում ներկայացրել, և որ այն կապ չունի վերելակում նրա գտնվելու հանգամանքի հետ։ «Նա աշխատանքից ազատվել է իմ որոշմամբ, սակայն սեփական դիմումով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ