Դանակահարված պայմանագրային զինծառայողը դեպքի ժամանակ զորամասում չի եղել. ՊՆ խոսնակ

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում դանակահարված պայմանագրային զինծառայողը դեպքի ժամանակ զորամասում չի եղել:

 

 Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

 

«Այս պահին քաղաքացիական հիվանդանոցում է: Նախնական տեղեկություններով՝ առողջական վիճակը ծանր չէ»,- տեղեկացրեց նա:

 

ՊՆ խոսնակը շեշտել է այն հանգամանքը, որ միջադեպը գրանցվել է ծառայությունից դուրս, հանգստի ժամանակ: Երիտասարդը եղել է տանը, երբ տեղի է ունեցել միջադեպը:

 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել երեկ։ Սևանի հիվանդանոց տեղափոխված երիտասարդի մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներ են եղել։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ զինծառայողն ու մեկ այլ երիտասարդ ինչ-ինչ հարցերի շուրջ վիճել են, վեճն ավարտվել է դանակահարությամբ։

 

Քաղաքականություն