«Էրեբունի» օդանավակայանի հրդեհը մարվել է

Էրեբունի օդանավակայանում բռնկված հրդեհը ժամը 15:41-ին մեկուսացվել է, 16:27–ին` մարվել։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ 

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում այրվում է անգարի տանիք:
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

 

 

Քաղաքականություն