Հրշեջների ճանապարհը փակել է ու զենք է պահել վրաները․ նախարարը՝ մանրամասներ է ներկայացնում

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել Կոտայքի մարզում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած միջադեպից՝ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ:

«Հրշեջները 4 մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել դիմացից գնացող, իրենք միացրել են ազդանշանային համակարգը, որ ճանապարհ տա: Ճանապարհ չեն տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները: Ես չգիտեի, թե ով էր, դատավոր էր, թե ինչ էր: Երբ տվեցի մեքենայի համարը, մեր ճգնաժամային կենտրոն ներկայացրին տեղեկությունը, ես անմիջապես ասացի՝ տվեք ոստիկանություն, եւ ոստիկանությունը զբաղվում է դրանով»,- մանրամասնել է նախարարը։ 

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ահազանգ է ստացվել, որ ժամը 14։38-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած՝ «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա։ Վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։

Քաղաքականություն