Իրազեկիչը կպատասխանի Թրամփի և Զելենսկու զրույցի մասին հարցերին

Անձը, որը հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին, ինչն առիթ Է դարձել պաշտոնազրկման ընթացակարգ սկսելու համար, համաձայնել Է գրավոր ձեւով պատասխանել հանրապետական կոնգրեսականների հարցերին: Այդ մասին հայտարարել Է նրա փաստաբան Մարկ Զայիդը:

 

 Ինչպես հաղորդել Է Associated Press գործակալությունը, այդ անսպասելի առաջարկությունն արվել Է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիետում գլխավոր հանրապետական Դեւին Նունիեսին: Այն հանրապետականներին թույլ կտա ուղղակիորեն հարցեր տալ իրազեկչին: 

 

Փաստաբանն իր թվիթերում գրել Է, որ իրազեկիչն անմիջականորեն Հանրապետական կուսակցության անդամների հարցերին կպատասխանի «գրավոր ձեւով՝ երդում տալով եւ սուտ վկայության համար պատժով»: Միեւնույն ժամանակ իրավաբանը նշել Է, որ հարցերին, որոնք կարող են բացահայտել իրազեկչի ինքնությունը, ինչին ձգտում են հասնել Թրամփը եւ հանրապետականները, պատասխաններ չեն հետեւի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Քաղաքականություն

Պատահարներ