Մեքենայի զննության ընթացքում ոստիկանները հայտնաբերել են 35 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով փաթեթ

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Շենգավիթի բաժինների ու Նուբարաշենի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ ծավալուն միջոցառման արդյունքում նոյեմբերի 1-ին, ժամը 14․00-ի սահմաններում, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արշակունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթրակվել մի երիտասարդ՝ իր «Նիսան» ավտոմեքենայով հանդերձ։


Անձնական խուզարկությամբ, նրա մոտ հայտնաբերվել է 20 գրամից ավելի թմրամիջոցի նմանվող կանաչավուն չորացված զանգված։ Ավտոմեքենայի զննության ընթացքում երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել 35 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, սև ժապավենով երկու փաթեթ։


Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։
Քննությունը շարունակվում է։
 

Քաղաքականություն

Պատահարներ