«Rossiya 1»-ը ցուցադրել է «Քրդստանի» քարտեզը, որի մեջ է ներառել Թուրքիայի տարածքները


Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական հեռուստաընկերության եթերով ցուցադրված քարտեզը, որի վրա գրված է եղել «Քրդստան», հայտնում է ermenihaber.am-ը։ 

Ռուսաստանի պետական «Rossiya 1» հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփիչ լրատվական հաղորդման ընթացքում ցուցադրվել է «Քրդստանի» քարտեզը, որում ներառված են նաև ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավ-արևելյան շրջանները, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքների մի զգալի մասը: 

Ավելի վաղ` նոյեմբերի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Rossiya 24» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր. «Քրդական հարցից չեք կարող փախչել, Թուրքիայում բազմաթիվ քրդեր են ապրում»:

Թուրքական աղբյուրը պնդել է, որ նման քարտեզը անտեսում է Թուրքիայի «տարածքային ամբողջականությունը»:

Բացի այդ` տվյալ քարտեզում ընդգրկված են Իրաքի, Սիրիայի և Իրանի տարածքների որոշ հատվածներ: 

Քաղաքականություն

Պատահարներ