Սևան քաղաքում պայմանագրային զինծառայողի են դանակահարել

Գեղարքունիքի Սևան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։

Որոշ տեղեկություններով` դանակահարված երիտասարդը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է։

 

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։

 

«Նոյեմբերի 3–ին, ժամը 21։30 Սևան ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ կտրած -ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ–ին ծնված մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած խումբը պարզել է, որ ժամը 21–ի սահմաններում Սևան քաղաքի Կոմիսարների փողոցում անձնական խնդիրներով ծագած վեճի ժամանակ նշված երիտասարդը ծեծի է ենթարկել մեկ այլ երիտասարդի, վերջինս էլ խոհանոցային դանակով հարվածել է նրան»,–հայտնել են  ոստիկանությունից։

 

Դանակահարողը նոյեմբերի 4–ին ժամը 2–ին մեղայականով ներկայացել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն։

Մեզ հասած որոշ տեղեկություններով` դանակահարվածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է։

 

Տեղեկությունը ճշտելու նպատակով  Auroranews.am-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով խնդրեց ավելի ուշ զանգահարել: 

 

Քաղաքականություն

Պատահարներ