ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադիրովի ազգականը ներողություն է խնդրել մարդկանց էլեկտրաշոկերով տանջելու համար

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի նախկին քաղաքապետ Իսլամ Կադիրովը, որը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ազգականն է, ներողություն է խնդրել տեսանյութի հրապարակումից հետո, որում նա, դեռ զբաղեցնելով Գրոզնիի քաղաքապետի պաշտոնը, էլեկտրաշոկերով տանջում է մարդկանց: 

«Ինձ 29 անգամ ընդհանուր անզգայացում են արել, ասում էին, որ բուժում ու վերականգնում անցնեմ, բայց ես կարծում էի, թե ճիշտ եմ անում, օգնում եմ մարդկանց: Այսօր ես հասկանում եմ, որ դա սխալ է: Այդպիսի վարքը պատիվ չի բերում Կադիրովի թիմից և ոչ մեկին: Ես ինքս ինձնից ամաչում եմ այսօր»,- նշել է Իսլամ Կադիրովը:

Նա նաև հերքել է, որ իրեն պաշտոնից ազատել են Կադիրովի նկատմամբ դավադրության մեջ ներգրավված լինելու համար: 

 

Հիշեցնենք, որ «Գրոզնիյ» հեռուստաալիքի հրապարակած տեսանյութում երևում էր, որ Իսլամ Կադիրովն էլեկտրաշոկեր է օգտագործում կնոջ նկատմամբ, սպառնում է հաշիվներ մաքրելով և կեղծ մեղադրանքներով: Այդկերպ, ինչպես փոխանցում է հեռուստաալիքը, Կադիրովը «ցանկանում էր հասնել խարդախության համար կասկածվողների խոստովանությանը»: Բացի դրանից, հարկեր վճարելուց խուսափողների դեմ արշավի ժամանակ Կադիրովի թիկնապահները կոտրել են մի տղամարդու ձեռքերը, որը համարձակվել էր պատասխանել քաղաքապետի կոպտությանը:վ

Քաղաքականություն

Պատահարներ