Թրամփը պահանջում է բացահայտել «ուկրաինական գործով» իրազեկողի անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է բացահայտել «ուկրաինական գործով» իրազեկողի անունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Ըստ նրա, դեմոկրատների հետ աշխատող լրատվամիջոցները գիտեն, թե ով է նա, սակայն չեն ցանկանում բացահայտել իրազեկողի ինքնությունը:

 

«Բացահայտե՛ք իրազեկողին և վերջ տվե՛ք «իմպիչմենթ» կոչվածին»,- պահանջել է Թրամփը: Թրամփը նաև հավելել է, որ շատերը լսել են իր և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի սղագրությունը, և «ոչ ոք չի բողոքել»:

Քաղաքականություն

Պատահարներ