Վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ Երևանում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցների փասով:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում կրակոցներ են հնչել:

Նշված տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ոստիկանները պարզել են, որ Հ. Ավետիսյան փողոցում Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներ, 22-ամյա Դավիթ Հ.-ի, 27-ամյա Լևոն Հ.-ի, 31-ամյա Գոռ Գ.-ի և այլ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և այդ պահին Դավիթ Հ.-ն, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իրեն պատկանող գազային ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ:

Ըստ տեղեկությունների՝ հիվանդանոցային ոչ մի ահազանգ ոստիկանությունը չի ստացել ու, հավանաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան:

Նշված 3 անձինք ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման են ենթարկվել:

Քաղաքականություն

Պատահարներ