Վթար Երեւանում Mercedes-ը տապալել է էլեկտրասյունը, եւ կողաշրջված հայտնվել ծառերի վրա

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 4-ին,կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 38-ամյա Վահե Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 91 VM 777 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, թիվ 29 էլեկտրասյան դիմաց՝ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել քարերին եւ կողաշրջված վիճակում հայտնվել ծառերի վրա:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան փրկարարների, ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ քարշակի միջոցով դարձի է բերվել եւ հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Քաղաքականություն