Զորամասը լքած զինծառայողին մեղադրանք է առաջադրվել

Մի քանի օր առաջ զորամասն ինքնակամ լքած Վանաձոր քաղաքի բնակիչ, պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը):

 

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա նշել է, որ զինծառայողը հանձնվել է հրամանատարության հսկողությանը:

 

Հիշեցնենք, որ զինծառայողը զորամասը լքել էր մոտ 10 օր. նա հայտնաբերվել էր ընկերոջ տանը: Ըստ նրա փաստաբանի՝ զինծառայողը գումարային խնդիրներ է ունեցել զորամասում:

Քաղաքականություն

Պատահարներ