Դատարանը հրապարակել է Կարագանդայում տեղի ունեցած հայերի մասնակցությամբ սպանության գործով վճիռները

Դատարանը հրապարակել է Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի ու սպանության գործով վճիռները: Մեղադրյալի աթոռին էին զանգվածային ծեծկռտուքի 13 մասնակիցներ: 

 

Դատավճռի համաձայն՝ 23-ամյա ղազախ տղայի սպանության և զենքի կիրառմամբ խուլիգանության մեջ մեղավոր է ճանաչվել ադրբեջանցի Յուսիֆ Նուրուլուն:

Դատարանը նրան դատապարտել է 19 տարվա ազատազրկման, ինչպես նաև նրանից հօգուտ տուժող կողմի բռնագանձել 3 մլն թենգե: Զանգվածային ծեծկռտուքի մնացած մասնակիցները մեղավոր են ճանաչվել Քրեական օրենսգրքի Խուլիգանության հոդվածով: Նրանցից չորսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման:

 

Եվս վեցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4-4,5 տարվա ազատության սահմանափակումը: Ծեծկռտուքի մասնակիցներից երկուսը հաշտվել են տուժող կողմի հետ և նյութական վնասը փոխհատուցել, նրանք ազատված են պատժից:

 

Ծեծկռտուքի մասնակիցներից ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը դեռ Ռուսաստանում է: Նախապես հայտարարվել էր, որ Գուրուրյանի արտաքսման հարցը դեռ լուծվում է:

Քաղաքականություն

Պատահարներ