Հայտնաբերել են 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին

Ոստիկանները հայտնաբերել են երեկ  ժամը 14:30-ի սահմաններում Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Աշտարակի քաղաքապետարանի բանվորներին վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին և նրա ավտոմեքենան: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վրաերթ կատարողը Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 42-այա Մայյիս Ադամյանն է և բաժանվելով մի քանի խմբերի, գնացել են նրա հավանական գտնվելու վայրեր, այնուհետև Մ. Ադամյանի հետ տանելով բացատրական աշխատանքներ, վերջինս մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին: Նշենք, որ տեղում մահացածը՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 44-ամյա Թաթուլ Սուքիասյանն էր, իսկ հիվանդանոցում մահացածը՝ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Նաիրիկ Փանոսյանն էր: 

Քաղաքականություն

Պատահարներ