Ջրատարից դուրս են բերել 53-ամյա տղամարդու դին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 5-ին` ժամը 11:59-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սիս գյուղի ջրատարում քաղաքացու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրատարից դուրս են բերել Գուրգեն Հ.-ի դին (ծնված 1966 թ.) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Գուրգեն Հ.-ն հնարավոր է՝ մահացել է սրտի կաթվածի։ Նա այսօր այցելել էր նշված վայր եւ ցանկացել էր ձուկ բռնել: Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա ձկնորսական կարթը եւ մի քանի բռնած ձկներ:
 

Քաղաքականություն

Պատահարներ