Լևոն Արոնյանն արծաթ նվաճեց, Աննա Ավագյանը` ոսկի. Եվրոպայի առաջնության արդյունքը

Բաթումում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջև 8 հնարավորից վաստակեց 5 միավոր և արժանացավ անհատական արծաթե մեդալի: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

 

Առաջին խաղատախտակի առջև լավագույն արդյունքը ցույց էր տվել Դմիտրի Անդրեյկինը:

 

Նշենք, որ Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց լավագույն արդյունքը. մեր շախմատիստուհին 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ անհատական ոսկե մեդալի:

 

ՖԻԴԵ-ի առաջիկա կոնգրեսում նրան կշնորհվի կանանց գրոսմայստերի կոչում:

 

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրավեց 4-րդ, իսկ կանանց հավաքականը` 7-րդ հորիզոնականը:

 

Քաղաքականություն

Պատահարներ