Օղի թորելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած ամուսինների հետ հողամասում գտնվող Kia-ի վարորդը մահացավ

Հոկտեմբերի 27-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն էր տեղի ունեցել: Ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան բակում՝ այգում, հայտնաբերել էին Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։ 

 

Գ. Շամշյանը հայտնել էր, որ պայթյունի պատճառը եղել էր այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ էին միացրել և այն երկարացված վիճակում բերել էին, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին միացրել՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ էր դարձել։ Տան քարե ցանկապատը փլուզվել էր, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել էին։ Կնոջ մարմինն ամբողջովին մասերի էր բաժանվել, ամուսնու մարմինն էլ 2 մասի էր բաժանվել։ 

 

Այսօր, նոյեմբերի 5-ին, Երևանի Այրվածքաբանության կենտրոնում մահացել է նշված  Kia  մակնիշի մեքենայի վարորդը՝ Երևան քաղաքի բնակիչ՝ 74-ամյա Ալեքսեյ Ավանեսյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ