Ո՞վքեր իրավունք ունեն ստանալու փոխհատուցում ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:

 

Ավանդիգումարիչափը
(խորհրդայինռուբլով)
Տրամադրվողփոխհատուցման գումարը (ՀՀդրամով)
1000-ից ոչ ավելիԱվանդի գումարը x 84
1001-ից մինչև 3000 (ներառյալ)84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)
3001-ից մինչև 5000 (ներառյալ)142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)
5001-ից մինչև 10000 (ներառյալ) 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին   գերազանցող գումարը x 8)
10000-ից ավելի216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4)

 

Քաղաքականություն

Պատահարներ