ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է Շենգավիթում կատարված դանակահարությունը

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով, իրենց մոտ է տեղափոխվել Չեխովի փողոցի մի բնակիչ: Նրան դանակահարել էին:

 

«Բաժնի ծառայողները բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ:

 

 Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների քրեական հետախույզները: Համատեղ աշխատանքի շնորհիվ, հաղորդումից երեք օր անց, ոստիկանները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Մանթաշյան փողոցի 34-ամյա մի բնակիչ:

 

Բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 11-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ դանակահարել է տուժողին: 
Նա նաև ներկայացրել է դանակը: 
Հանգամանքները պարզվում են: 

Քննությունը շարունակվում է»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

 


 

Քաղաքականություն

Պատահարներ