Թուրք ֆուտբոլասերի մեղադրանքից հետո ՀՀ հավաքականի երկրպագուն 3 շաբաթ է բանտում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմայիլյանը 3 շաբաթ է՝ ֆիննական բանտում է: Հոկտեմբերի 15-ին Տուրկու քաղաքում կայացած Եվրո 2020-ի ընտրական փուլի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան (0:3) հանդիպման ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, որից հետո ՀՀ հավաքականի պաշտոնական ֆան ակումբի՝ ՖԱՖ-ի անդամը ձերբակավել է ու մինչեւ հիմա այնտեղ է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՖԱՖ-ի հիմնադիր-անդամ Սերոժ Ջանջոյանը մանրամասներ պատմել է միջադեպից:

 

Նա նշել է, որ Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան խաղը կազմակերպել է փոքր մարզադաշտում, ու քանի որ հանդիպումը մեծ պահանջարկ է ունեցել, ստիպված է եղել Ֆինլանդիայի երկրպագուներին տեղավորել ՀՀ ընտրանու երկրպագուներին մոտ. կողմերին բաժանել է ընդամենը ժապավեն, թեեւ ընդունված կարգ է, որ հակառակ թիմերի երկրպագուները նստում են իրարից հեռու, որպեսզի միջադեպեր չլինեն: Առաջին գոլից հետո բախում է տեղի ունեցել:

 

«Երբ գոլը խփեցին, սադրանք տեղի ունեցավ, բանը հասավ նրան, որ քաշքշուկ, բախում տեղի ունեցավ: Ազգությամբ թուրք երկրպագուներ կային, որ նշաններ՝ կախաղանի, շարֆով գլուխ կտրելու նշաններ էին ցույց տալիս»,- ասել է Ջանջոյանը:

 

Նա նաեւ ավելացրեց, որ Իսմայիլյանը տրվել է սադրանքին, ու ճայթուկ է նետել. «Ամանորյա «բոմբ» գցեց՝ 100-դրամանոց «բոմբերից»»,- ասել է Ջանջոյանը: Նրա խոսքով՝ տեղի ունեցածից հետո, թուրք երկրպագուն բողոք է ներկայացրել՝ նշելով, թե հայերը պատրաստված եկել են՝ վնասելու:

 

Երվանդ Իսմայիլյանին պետական պաշտպան են տրամադրել, որն անգլերեն չի խոսում: Ջանջոյանի խոսքով՝ վերջինս խոստացել է, որ շուտով դատը կլինի ու Իսմայիլյանին կատրահանձնեն, սակայն մինչեւ հիմա անորոշ վիճակ է: Ֆինլանդիայում Հայաստանի հյուպատոսարան չկա, ու Իսմայիլյանին ոչ ոք չի կարողանում տեսակցել, այս ընթացքում նա հայերի հետ չի շփվել: Այնտեղ 1 հայ երկրպագու գա, որը հնարավորության սահմաններում փորձում է օգնել, բայց նա էլ չի հանդիպել Իսմայիլյանի հետ: Ամեն դեպքում Իսմայիլյանը կարողացել է 4-5 օր առաջ կապ հաստատել եւ տեղեկացնել, որ իրեն լավ է զգում:

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն այս հարցով չեն կարող զբաղվել: Սա նրանց իրավասությունների տիրույթում չէ:

Քաղաքականություն

Պատահարներ