Թուրքերը ձերբակալել են ալ Բաղդադիի քրոջը

Թուրքերը Սիրիայում ձերբակալել են «Իսլամական պետություն» (արգելված է մի շարք երկրներում) կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ավագ քրոջը։ Այս մասին հայտնում է Reuters–ը` հղում անելով Թուրքիայում ունեցած աղբյուրներին և հիշեցնելով, որ ավելի վաղ չեզոքացվել էր նաև Ալ Բաղդադին։

«Ռասմիա Ավադը ձերբակալվել է Ազազ բնակավայրի մոտակայքում: Մենք հույս ունենք ալ Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություններ իմանալ ԻՊ ներքին գործունեության մասին»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է թուրք պաշտոնյան:

Աղբյուրի համաձայն` կնոջը կասկածում են ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին տեղեկություն էր տարածվել, որ ամերիկյան զինվորականները չեզոքացրել են Բաղդադիին։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ