Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ Mercedes-ը գլխիվայր շրջվել է

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 TM 727 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում գործող «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Ford Transit մակնիշի 32 LO 084 համարանիշի ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Mercedes-ն էլ բախման հետևանքով գլխիվայր շրջվել է:

Քաղաքականություն

Պատահարներ