Երևանի քաղաքապետարանի մոտ մեքենաներ են բախվել․ կա տուժած

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:41-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes W221» (վարորդ` Արմեն Տ., ծնված 1947 թ.) և «Mercedes W210» (վարորդ՝ Գրիգոր Խ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գրիգոր Խ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Քաղաքականություն

Պատահարներ