Առավոտյան վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով, որ դուրս գամ Հանրային խորհրդի կազմից. Պիպոյան

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Հանրային խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ հեռանում է խորհրդից։

 

Նա նշեց, որ Հանրային խորհուրդը խորհրդակցական մարմին է, սակայն նա իրեն այդպիսին չի զգում։

 

«Կարեւոր է հասկանալ՝ ինչու ենք հասել այս օրին։ Հիմա ես լսում եմ, պարզվում է՝ հանրային խորհուրդը ամեն ինչ ճիշտ է անում, մենք շատ լավն ենք, մնացածը շատ վատն են։ ՀԽ-ն ունեցել է շատ թերություններ։ Հարց է առաջանում, կառավարությունը չի ուզում ինձ լսի, որովհետեւ խորհուրդ չլսո՞ղ է, թե՞ ինձնից չի ուզում խորհուրդ լսել»,- հարց ուղղեց Պիպոյանը։

 

«Խորհրդականի հաստիքը ամենահետաքրքիր անգործառույթ հաստիքն է, հանձնարարական, նկատողություն, հեռացում չկա: Ու, երբ որ ղեկավարն ու խորհրդականը իրար հետ լեզու չեն գտնում ու խորհրդականը դիմում չի գրում գնում, ընդամենը հաստիքացուցակ են կրճատում ու խորհրդականի հաստիքը կրճատում են: Ինձ համար սա առանցքային հարց է։ Հենց վաղը ես ասելու եմ, որ եթե իմ խորհուրդը չեք ուզում, ես գնացի։

 Հենց վաղն առավոտյան վարչապետին նամակ եմ գրելու՝ խնդրելով, որ դուրս գամ Հանրային խորհրդի կազմից: Սա ինստիտուցիոնալ առանցքային դիտարկում է իմ մասով: Իմ ընկալումն է, որպեսզի սահմանադրական մարմինը (ՀԽ-ն) շարունակի մնալ: Գործադիր իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի իր որոշումը կայացնի: Գործադիրը հստակ ցույց կտա, խորհուրդ ուզում է՝ մենք ենք վատ խորհուրդ տվող, թե իրենք ընդհանրապես խորհուրդ չեն ուզում»,- ասաց Պիպոյանը։

Քաղաքականություն

Պատահարներ