Նախարար Մնացականյանը բավական լավ պատասխանեց Ադրբեջանի պատվիրակին. Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցուպատասխանն Ադրբեջանի պատվիրակի հետ՝ կից հետևյալ գրառումն անելով.

 

«Ես քննադատել էի արտգործնախարարի BBC Hard Talk հաղորդման հարցազրույցը:Դիտելով նախարարի հարց ու պատասխանը Ադրբեջանի պատվիրակի հետ՝ պետք է ասեմ, որ նախարար Մնացականյանն այս անգամ բավականին լավ պատասխանեց և ըստ էության իր պատասխանով ազդեցիկ փաստարկված խոսքով միջոցառման ներկաների ունեցած կարծիքի վրա ևս լավ ազդեցություն ունեցավ»:

 

 


 

Քաղաքականություն