Ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում. Փաշինյանը` երիտասարդներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կիսում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը:

 

«Ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում», - ասաց Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց ՀՅԴ երիտասարդներին, ովքեր գիշերել էին նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարարի հրաժարականը:

 

Փաշինյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ թեզերից են բողոքում երիտասարդները՝ նշելով, որ կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները ոչ թե նախարարությունը, այլ կառավարությունն է իրականացնում:

 

«Ինչի որ թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող առներ, ոչ մեկ դեմ չէր լինի, չէ՞: Արայիկ Հարությունյանը չի իրականացնում ՀՀ կրթական քաղաքականությունը, այն իրականցնում է կառավարությունը, և ես երեկ կառավարության նիստում այդ թեմային անդրադարձել եմ», - ասաց Փաշինյանը:

 

Ցուցարարները դժգոհեցին նաև նախարարի՝ դաշնակցականներին ուղղված արտահայտություններից, Փաշինյանն էլ ասաց, որ չի կարծում, թե նախարարը նման վիրավորական արտահայտություններ արած լինի:

 

Հիշեցնենք, երեկ նախարարը ասել էր, որ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին։

 

«Խիստ կասկածում եմ, որ այսպես ասած լինի: Չի կարող այդպիսի գնահատական լինել», - ասաց Փաշինյանը:  

«Պարոն վարչապետ, մենք մինչև վերջ պայքարելու ենք, որ ինքը հրաժարական տա: Ժամ առաջ ազատվեք, որ ձեր վրա էլ չգա: Դիմադրեք պարոն վարչապետ», - ասաց ցուցարարներից մեկը:
 

Քաղաքականություն

Պատահարներ