«Հրապարակ». Աշխատավարձը ցածր է. Հաշվեքննիչ պալատի թեկնածու չկա

«Հրապարակ» թերթը գրում է.

 

Տևական ժամանակ է՝ ընդդիմությունը չի կարողանում Հաշվեքննիչ պալատի թեկնածու ներկայացնել։ Դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուն՝ Կարեն Սարգսյանը, դրանից հետո ԼՀԿ-ականներին չի հաջողվում նոր թեկնածու ներկայացնել։

 

Մարդիկ չեն համաձայնում, ասելով՝ «աշխատավարձը ցածր է»։ Բացի այդ, մտավախություն ունեն, որ ՔՊ-ական մեծամասնություն ունեցող հանձնաժողովում կրկին կմերժեն իրենց թեկնածուին։

Ի դեպ, արդեն լրացել է երկշաբաթյա ժամկետը, երբ խմբակցությունը պետք է նոր թեկնածու ներկայացներ։ ԲՀԿ-ն ի սկզբանե մերժել է՝ ասելով, որ թեկնածու չի առաջադրելու։ Ամենայն հավանականությամբ, թափուր պաշտոնը կլրացնի իշխանական ֆրակցիան»,-գրում է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն