«Հրապարակ». Սրվել են Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի հարաբերությունները. «ժոստկի» պայքար Նիկոլի համար

«Հրապարակ» թերթը գրում է. 

 

Մասիս Մայիլյանը բավականին լուրջ արտերկրյա վոյաժների մեջ է` ԱՄՆ-ից հետո կմեկնի Ռուսաստան, ընդ որում, այդ այցերը թե՛ ինքը, թե՛ իր վրա աշխատող թիմը շատ լավ փիառ է անում։ Ամերիկյան այցը կազմակերպել էին դրսի դաշնակցականները, որպեսզի այն նաեւ համընկնի Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչման բանաձեւի հետ, ինչն էլ շատ լավ փիառվեց` սենատորների նկարների ֆոնին։

 

Այս հողի վրա բավականին սրվել են Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի հարաբերությունները՝ «ժոստկի» պայքար է գնում նրանց միջեւ, թե ով է Նիկոլի պրոտեժեն, բայց Մասիսը հազիվ 10 տոկոս ձայն ունի, նրան պաշտպանելը հեռանկարային չէ, սա հասկանում են Երեւանում»,- ասաց արցախյան մեր աղբյուրը:

 

Արդեն նաեւ կոմպրոմատներ են միմյանց դեմ օգտագործում՝ Արայիկ Հարությունյանին, օրինակ, փորձում են կապել նախկին իշխանությունների հետ, թեեւ «Արայիկը հներից զգուշանում է, իրեն հեռու է պահում Սերժ Սարգսյանից, ինտերվյուներում գովում է Նիկոլին, ասում է՝ շատ լավ առաջնորդ է, տնտեսությունը զարգացնում է»։ Մասիսի թիմի հույսը Նիկոլի կասկածամտության վրա է, որ Արայիկին, մեկ է՝ յուրային չի համարելու:

Ովքե՞ր են աշխատում Մայիլյանի համար։ «Իր նախկին խորհրդական Հրաչ Արզումանյանը, Ստեփանակերտի մամուլի ակումբից` Գեղամը Բաղդասարյան, նոր կուսակցությունը` «Վաղվա Արցախը»։ Հիմնական արգումենտն այն է, որ Մասիսը նոր դեմք է, նախկինների հետ կապ չունեցող, իրական ռեֆորմատոր է, ի տարբերություն Արայիկի»: Մասիսն ԱԳ նախարար չէ՞ «նախկին» Բակո Սահակյանի կաբինետում։ «Այո, խիստ առանցքային պաշտոնյա է»: 

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ