Ջերմուկի ՀՀԿ-ական պաշտոնյաներն օգտագործում են իրենց կապերը. ահազանգ

Բնապահպանական հարցերով զբաղվող ակտվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարբեր աղբյուրներից լուրեր են հասնում, որ Ջերմուկի կարկառուն ՀՀԿ-ական պաշտոնյաներն ու գործարարներն օգտագործում են իրենց կապերն ու իշխանությունը, որպեսզի մարդկանց հեռու պահեն Ամուլսարի պայքարից ու պոստերից: Ասում են, որ մարդկանց շանտաժ են անում, վախացնում, համոզում, որ էլ չմասնակցեն պայքարին: Աչքիս մի հատ գնանք Ջերմուկ, տեսնենք դրանց, թե ո՞վ ա էդ հրահանգը տվել, որ ակտիվացել են, կամ ո՞ւմ շահերն են պաշտպանում:
     Եթե անգամ մի քանի հոգու էլ հետ պահեք, մեկ ա իրանց փոխարեն ուրիշները կգնան, իրանք մենակ չեն ու Ամուլսարն էլ սար ա մնալու, ուզում եք ուզեք, չեք ուզում, ուզեք»:

Քաղաքականություն

Պատահարներ