Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսնելու արգելքի մասին 168.am

«Քանի որ գործը դատական քննության փուլում է, այս պահին մենք ոչինչ չենք կարող ասել: Իսկ փաստաբանների հետ մենք պարբերական կապի մեջ ենք»,- 168.am-ի՝ Սեդրակ Քոչարյանի՝ հորը տեսակցելու արգելքի մասին հարցին ի պատասխան՝ ասացին Մարդու իրավունքների պաշտպանի Հանրային կապերի բաժնից:

 

168.am-ի հարցին, թե փաստաբանները հայտնել են, որ այս հարցով դիմել են ՄԻՊ-ին ավելի քան մեկ ամիս առաջ՝ ինչո՞ւ արձագանք չկա, պատասխանեցին. «այս պահին ոչինչ չեմ կարող ավելացնել: Կարող եմ ասել, որ փաստաբանների հետ պարբերական կապի մեջ ենք, ցանկացած հարց իրենց հետ քննարկվում է: Նաև հաշվի առնելով պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ ավելի մանրամասն չեմ կարող ասել»:

 

Կայքի դիտարկմանը, թե փաստաբաններն ասում են, որ ՄԻՊ-ից մինչ օրս որևէ արձագանք չեն ստացել, ասացին.

 

«Նորից եմ ասում այն, ինչի մասին այս պահին տեղյակ եմ: Եթե ավելի մանրամասն ինֆորմացիա եք ուզում, ապա պետք է սպասեք, երկուշաբթի օրը նորից քննարկենք, տեսնենք՝ ինչ ունենք, փոխանցենք, այս պահին այսքանը կարող եմ ասել»:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ