Պարզվել է «քյալլայի» միջոցով դատապարտյալին իրեր փոխանցողի ինքնությունը

Նոյեմբերի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալին այցի եկած հարազատի կողմից փոխանցվող հանձնուքի՝ եփած տավարի գլխի (ժողովրդի լեզվով ասած՝ քյալլայի) բերանի մեջ հայտնաբերել էին բջջային հեռախոս, իսկ աչքի միջից՝ գործարանային համարի բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, գանգուղեղի միջից՝ «Ալկատել» գրառմամբ բջջային հեռախոսի ականջակալ։

 

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ «քյալլայի»՝ գլխի գանգուղեղային հատվածում հայտնաբերվել է սուր հոտով սպիտակավուն մածուցիկ զանգված. այդ ամենը Արթիկի բանտի ծառայողները հայտնաբերել են, նաև պարզվել է, որ «Արթիկ» ՔԿՀ տավարի եփած գլուխը բերվել է Opel մակնիշի տաքսի ավտոմեքենայով։

 

Լրատվամիջոցը հայտնում է՝ նախաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակում՝ ով և ում էր բերել տավարի եփած գլուխը:

Քաղաքականություն

Պատահարներ