«Փաստ». Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ն Ալիկ Արզումանյանին կանչել է հարցաքննության, հետո փոշմանել. թիրախում ուրիշն է

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Թերթի տեղեկություններով, Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն ամիսներ առաջ որոշել է հարցաքննության կանչել Շվեդիայում եւ Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր եւ Մարտի 1-ի իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը։ 

 

Թերթը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ Արզումանյանին պատրաստվում են կանչել հարցաքննության. ըստ թերթի աղբյուրի՝ օգոստոսին Արզումանյանին ծանուցում է ուղարկվել, սակայն, թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ անց այդ հրավերը չեղարկվել է։ 

 

Թե ինչու է նման որոշում կայացվել եւ արդյոք Արզումանյանը նորից կկանչվի հարցաքննության, դեռեւս հայտնի չէ: Միեւնույն ժամանակ, թերթին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերի ընթացքում ՀՔԾ-ում որպես գործով անցնող վկա հարցաքննության կկանչվի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ