Փողով հերթ պահողների «բիզնեսը» Երևանից տեղափոխվել է Գյումրի․ ահազանգ

Փողով հերթ պահողների «բիզնեսը» Երևանի ավտոմաքսատնից տեղափոխվել է Գյումրու ավտոմաքսատուն։ Auroranews-ը այս խնդրով երեկվանից բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Քաղաքացիները մասնավորապես նշում են, որ փողով հերթ պահողների դեմ որևէ կերպ պայքարել չի լինում։

 

«Արդեն մտածում ենք, որ ոստիկաններն էլ կապ ունեն նրանց հետ, քանի որ տեսնում են ինչ է կատարվում և որևէ քայլ չեն ձեռնարկում։ Եթե խնդիրը լուծում չգտավ՝ պատրաստվում ենք բողոքի ակցիա անել, դիմել ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին, գուցե այդ դեպքում ինչ-որ քայլ ձեռնարկեն»,- ասաց մեզ զանգահարած քաղաքացիներից մեկը։ 

 

Auroranews-ը խնդրի մասին խոսեց նաև Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, վերջինս նշեց, որ խնդիրը կուսումնասիրվի և կտրվի համապատասխան լուծում։ ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ ծանոթ են խնդրին, սակայն դրա լուծումն իրենց լիազորությունների տիրույթում չէ։ 

 

Նշենք, որ ըստ քաղաքացիների՝ հերթերը վաճառվում են 10-15․000 ՀՀ դրամով։ 

 

ԹԱՐՄԱՑՎԱԾ․ 

 

Քիչ առաջ տեղեկացանք, որ ոստիկաններն արդեն տեղում աշխատանքներ են տանում։ 

 

 

 

Քաղաքականություն