Փրկարարները հանգցրել են «Թեժ Լեռ» հանգստյան տան մոտ բռնկված հրդեհը

Նոյեմբերի 8-ին, ժամը 16:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան տան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին: Հրդեհի մակերեսը կազմում է 28 հա:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» 11 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քաղաքականություն

Պատահարներ