ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր երկրին. Փաշինյան

Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է ճշգրտել՝ Հայաստանն ինչ պահանջներ է դնում դիվանագիտական ծառայությունից, Հայաստանի դիվանագետներից։ Այս մասին այսօր ԱԳՆ-ում հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքերով՝ հիմա դիվանագիտությամբ զբաղվում են բոլոր պետական կառույցները, ընդհուպ մինչև քաղաքապետարանները և գյուղապետարանները։ Եվ դիվանագիտական համայնքի համար, ըստ Փաշինյանի, հիմա նոր պայմաններ են և նոր առաքելություն։

 

«Իմ համոզումն այն է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր երկրին, մեր պետությանը, մեր ժողովրդին, որ աշխարհը ավելի լավ հասկանա մեզ և մենք ավելի լավ հասկանանք աշխարհը», – ասաց Փաշինյանը։

 

Ըստ վարչապետի՝ դրանով է պայմանավորված, թե Հայաստանը որքանով համահունչ կշարժվի միջազգային պրոցեսներին, երբ դրանք համահունչ են Հայաստանի պետական շահերին։

 

Քաղաքականություն

Պատահարներ